Jul 17, 2023

Հնդկաստանը հաջողությամբ տիեզերական սարք է արձակել դեպի Լուսին


 
Հնդկաստանը հաջողությամբ Chandrayaan-3 տիեզերական սարք է արձակել դեպի Լուսին։ Անդհրա Պրադեշ նահանգի Սատիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնից արձակման կադրերը տարածել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO):
 
Chandrayaan-3-ը, որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «լուսնային մեքենա», նախատեսված է Լուսնի քիչ ուսումնասիրված հարավային կողմի ուսումնասիրության համար: Բայց նախ այն պետք է հաջող վայրէջք կատարի Երկրի արբանյակի մակերեսին։ Նախկինում դա հաջողվում էր միայն Չինաստանին, Խորհրդային Միությանը եւ ԱՄՆ-ին։ Սպասվում է, որ Chandrayaan-3-ը կփորձի վայրէջք կատարել օգոստոսի 23-ին կամ 24-ին։

    0