Nov 23, 2021

Հնդկաստանը կհայտարարի նավթի ռազմավարական պաշարների ազատման մասին

Հնդկաստանը պատրաստվում է երեքշաբթի օրը հայտարարել նավթի ռազմավարական պաշարների ազատման մասին, Bloomberg-ին հայտնել է երկրի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հնդկաստանի նավթի ռազմավարական պաշարների ազատման պաշտոնական հայտարարությունը սպասվում է երեքշաբթի օրը»,- գրում է գործակալությունը՝ վկայակոչելով ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ որոշումը գրեթե կայացված է։

Դեռ պարզ չէ՝ արդյոք դա հայտարարություն կլինի Հնդկաստանի` իր պաշարներն օգտագործելու անկախ որոշման մասին, թե` ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ համատեղ հայտարարություն:

    0