Dec 2, 2020

ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչները «Արժանապատվության երթ» են անցկացրել

ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչներն այսօր «Արժանապատվության երթ» են անցկացրել՝ Երևանի Ազատության հրապարակից քայլելով մինչև Կառավարություն:
 

 
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները մեղադրանքներ են հնչեցրել վարչապետի վարած քաղաքականության, պատերազմի ընթացքում կայացրած որոշումների, ինչպես նաև նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի համար: Նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կոչ են արել չկանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին և չսատարել նրա գործողություններին:

    0