Jan 19, 2021

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

    0