Mar 26, 2021

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը. Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱՎԿ հրապարակած օպերատիվ ամփոփմամբ նախնական ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,
 
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով,
 
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով,
 
Առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով,
 
Ծառայությունների ծավալը նվազել է 12.5%-ով,
 
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12.2%-ով:
 
Նույնիսկ գիտակցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆեկտը՝ հիշեցնեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջերս վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը 2021թ. համար՝ նվազեցնելով այն 2%-ից 1.4%:
 
Ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարի այսօրվա գրառումը՝ երկնիշ տնտեսական աճի թիրախավորմամբ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ»:

    0