Oct 4, 2020

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի (Steering Committee for Education Policy and Practice, CDPPE) 14-րդ լիագումար նիստի ամփոփման օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, որն սկսվել է սեպտեմբերի 27-ից և շարունակվում է առ այսօր:

Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտե հեռավար նիստը ընթացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցել են շուրջ 50 պետությունների կրթության ոլորտի բարձրաստիճան պատասխանտուներ, կրթական հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է
 

 
«Կրթության արձագանքը COVID-19 ճգնաժամին» քաղաքական հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ԵԽ անդամ երկրների նախարարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք նիստում: Հռաչակագիրը առնչվում է 4 հիմնական ոլորտների՝ կրթության միջոցով ժողովրդավարության ամրապնդում, սովորելու և ուսուցանելու եղանակների նորացում, որակավորումների գնահատում և ճանաչում, առավել խոցելի ուսանողների կրթության իրավունքի ապահովում:

    0