Nov 14, 2022

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղըզստանում


 
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղըզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:
 
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը:
 
ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է գիտական պարբերականների համար սահմանված նոր պահանջների կարևորությունը ատենախոսությունների հրապարակման համար, ինչպես նաև աստիճանաշնորհման համակարգի ակնկալվող փոփոխությունները։
 
Գիտաժողովի շրջանակում ներկայացվել են Հայաստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի բարձրագույն որակավորման ոլորտները համակարգող պետական մարմինների կատարած աշխատանքները, քննարկվել են հետագայում իրավական նորմատիվ ակտերի մշակման նպատակով համատեղ խորհրդակցությունների անցկացման, գիտական պարբերականների ընդհանուր ցանկ, գիտական աստիճանի հայցման համար համարժեք պայմաններ և համատեղ մասնագիտական խորհուրդներ ունենալու վերաբերյալ հարցեր:

    0