Feb 26, 2021

ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրում էին օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին: Հեռախոսազրույցի ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին:

    0