Jun 5, 2021

Հարավային Կորեայի ՌՕՈւ ղեկավարը հրաժարական է տվել զինծառայողի ինքնասպանությունից հետո

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել տղամարդ գործընկերոջ կողմից սեռական բռնության ենթարկված զինվորական կնոջ ինքնասպանությունից հետո, հայտնում է AP-ն:

Նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակը հայտարարել է, որ ընդունում է Ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Լի Սունգ Յանգի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ խոստոանում է «մեծ պատասխանատվությունը» կնոջ մահվան համար:

Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց, որ մարտ մասին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով սերժանտ է ձերբակալվել: Կինը տեղի ունեցածի մասին հայտնել էր վերադասներին, սակայն մայիսին ինքնասպան էր, երբ ղեկավարությունը փորձել էր կոծկել միջադեպը եւ ստիպել էր նրան պայմանավորվել իր բռնարարի հետ:

Ուրբաթ կեսօրվա դրությամբ ավելի քան 340 000 մարդ միջնորդագիր է ստորագրել` այս գործում ներգրավված ռազմաօդային ուժերի պաշտոնյաներին պատժելու պահանջով:

    0