Dec 3, 2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք. մահացել է 37 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138508 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
 
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 519445 վերջին մեկ օրում` 3453 նոր թեստավորում:
 
Փաստացի այս պահին բուժվում է 22448 պացիենտ. մեկ օրում նվազել է 193-ով:
 
Վերջին տվյալներով ապաքինվել է 113228 անձ` վերջին մեկ օրում 1433 անձ:
 
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2254 է:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

    0