Apr 13, 2021

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 726 և մահվան 22 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ը՝ առողջացած, 3775-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում:
 
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է»:

    0