Sep 2, 2021

Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել
 
են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական
 
տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
 
Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են
 
5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550
 
դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների:
 
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում
 
բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար:

    0