Dec 1, 2020

ՀԱՊԿ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2021թ․ մայիսին՝ Դուշանբեում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2021 թվականի մայիսին՝ Դուշանբեում: Այդ մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի օրը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկել են կազմակերպության անվտանգության եւ գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրները:

«Հաստատվել են մի շարք փաստաթղթեր եւ քաղաքական հայտարարություններ, որոնք կներկայացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը եւ հաստատմանը՝ դեկտեմբերի 2-ին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում, ներառյալ՝ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարագրերի նախագծերը եւ հայտարարությունները՝ արդար եւ կայուն աշխարհակարգի ձեւավորման մասին»: նշել է Զայնետդինովը:

    0