Jun 1, 2022

Հայկական ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանի ՊՆ-ն ստում է


 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
 
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
 
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

    0