Nov 25, 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 592 նոր դեպք. մահացել է 42 քաղաքացի


 

Հայաստանում նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 592 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336330 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2334501 վերջին մեկ օրում` 7666 նոր թեստավորում:
 

 
Փաստացի այս պահին բուժվում է 16421 պացիենտ. Մեկ օրում նվազել է 667-ով:
 
Վերջին տվյալներով ապաքինվել է 311078 անձ` վերջին մեկ օրում 1217 անձ:
 
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7419 է:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1412 է:

    0