Jan 27, 2021

Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից. Թովմասյան

Բոլոր երկրները ճգնաժամ կապրեն, Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հասարակությունում հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից, բացի այդ կորել է սփյուռքի վստահությունը Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ` «Հայաստան» հիմնադրամի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

«Դրան գումարվում է պարենային ռեսուրսների կորուստը, որոնք մենք ունեինք Արցախում մինչ պատերազմը, մենք դեռ չենք լուծել ինքնաապահովման խնդիրը պարենային ոլորտում: Հաշվի առնելով, որ թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են` դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում»,- ասաց Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ 90-ականների պատերազմից հետո տնտեսությունը հաջողվեց վերականգնել 14 տարում` պետբյուջեի եկամուտները 200 միլիոն դոլարից (1994-ին) հասցնելով 3.5 միլիարդ դոլարի (2008-ին):

    0