Jul 1, 2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Բրուքների 4-րդ սիմֆոնիան

Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա 2018-2019 համերգաշրջանի փակման համերգով։ Ունկնդիրները հնարավորություն են ունենալու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը. նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:

Անտոն Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծա­գործական կյանքի մայրամուտին: Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկանում։

    0