Aug 11, 2022

Հայաստանի Մ-17 թիմը մարզական հավաք կանցկացնի եւ կմեկնի Մոլդովա


 
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 հավաքականը օգոստոսի 11-16-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
 
Դարպասապահներ
 
Հայկ Ղազարյան - «Ուրարտու»
 
Արսեն Չաթոյան - «Միկա»
 
Էդգար Ֆիթլիջյան - Ակադեմիա
 
Պաշտպաններ
 
Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
 
Ալեքսանդր Պետրոսյան - «Փյունիկ»
 
Կարեն Հովակիմյան - «Փյունիկ»
 
Արթուր Միխայելյան - «Փյունիկ»
 
Դավիթ Ղազարյան - Ակադեմիա
 
Պետիկ Մանուկյան - Ակադեմիա
 
Հենրիկ Խաչատրյան - Ակադեմիա
 
Վահե Շափաղաթյան - «Ուրարտու»
 
Եգոր Սարդարյան - «Ուրարտու»
 
Կիսապաշտպաններ
 
Արթուր Մխիթարյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
 
Գևորգ Գալստյան - «Տյումեն» (Ռուսաստան)
 
Արման Առաքելյան - Սևաստոպոլի ֆուտբոլի ՍԴ-3 (Ռուսաստան)
 
Դավիթ Ղիասյան - «Ուրարտու»
 
Համլետ Ալեքսանյան - «Փյունիկ»
 
Ալբերտ Մարտոյան - Ակադեմիա
 
Գագիկ Սիմոնյան - Ակադեմիա
 
Հարձակվողներ
 
Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան)
 
Արամ Բաղդասարյան - «Ռիգա» (Լատվիա)
 
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
 
Էրիկ Շաղոյան - Ակադեմիա
 
Օգոստոսի 16-ին հավաքականը կմեկնի Մոլդովա, որտեղ օգոստոսի 18-ին և 20-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի Մ-17 հավաքականի հետ։

    0