May 4, 2021

Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության եւ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։

    0