Apr 8, 2021

Հակոբ Բերբերյանի խափանման միջոցը փոխվել է․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ փոխվել է Կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Հակոբ Բերբերյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։

«Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության:

Շնորհավորում եմ Հակոբի պաշտպան Ֆրեդ Սարգսյանին»,– գրել է նա։

    0