May 21, 2022

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ


 
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
 
Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
 
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

    0