Feb 13, 2021

Կարմիր Խաչի աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին

Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալի քույրը Անի Նաջարյանը:
 
Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:
 
Անին հերքեց սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորեց կեղծ տեղեկություններ չտարածել:
 
Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

    0