Jul 21, 2022

Կառավարությունը ավելի քան 180 քաղաքացու պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց


 
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց Տիգրան Արայի Պետրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
 
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
 
26-ամյա Տիգրան Պետրոսյանը այս տարվա ապրիլին պաշտպանել է ատենախոսություն եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
 
2021թ․ հոկտեմբերից առ այսօր Տ. Պետրոսյանը աշխատում եմ ԵՊՀ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում, որպես կրտսեր գիտաշխատող։
 
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող 180 քաղաքացիների տարբեր ժամկետներով տարկետում տվեց պարտադիր զինվորական ծառայությունից:

    0