Sep 16, 2021

Կառավարության նիստի օրակարգում 62 հարց է, 58–ը չի զեկուցվում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 58-ը չի զեկուցվում:
 
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
 
- «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
 
- «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
 
- Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հայտարարագրով հաստատվելու դեպքերը սահմանելու մասին,
 
- «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
 
- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

    0