May 13, 2021

Կապավորներն անցկացրել են վարժանքներ

3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 13-ին անցկացրել են վարժանքներ` դաշտային վարժվածության ամրապնդման և փոխգործակցության զարգացման նպատակով: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, շարժական կապի արդյունավետությունը։

    0