Jun 4, 2020

Կամո Սարգսյանին կառավարությունը առաջադրեց ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում

Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել թեկնածու Կամո Սարգսյանին:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը»։

    0