Jun 5, 2021

Ծառուկյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունից ընձուղտ է բերել. այն կնվիրաբերի կենդանաբանական այգուն

Ամռան մեկնարկի ու երեխաների տոնի առթիվ՝ Ծառուկյան ընտանիքը հերթական յուրահատուկ անակնկալն է մատուցել. Շատ շուտով Երևանի կենդանաբանական այգուն կնվիրաբերվի Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հայաստան բերված ընձուղտը:

Այգու այցելուները նրան հանդիպել կկարողանան ընդամենը մի քանի օր անց:

Հիշեցնենք, որ անցած տարի Գագիկ Ծառուկյանը կենդանաբանական այգուն նվիրել էր նաև իր տեսակի մեջ եզակի սպիտակ առյուծ:

    0