Aug 28, 2020

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը անցկացվելու է առցանց

2020թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված է Պերուում՝ նոյեմբերի 11-18-ը, կանցկացվի առցանց ձևաչափով։ IWF-ն և կազմկոմիտեն նման որոշումն ընդունել են մարզիկների առողջության և անվտանգության մտահոգությամբ:

Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մրցաշարին առնչվող բոլոր մանրամասները։

Հաշվի առնելով, որ 2020-ի օրացույցում միջազգային քիչ մրցաշարեր են մնացել անցկացնելու, հավանականությունը մեծ է, որ ընթացիկ մրցաշրջանում այլևս «կենդանի» միջոցառումներ չեն լինի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՕԿ-ը:

    0