Jul 30, 2021

Խորվաթիայում ավարտին է մոտենում ամենամեծ կամրջի շինարարությունը

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է վաղեմի երազանքն իրագործելու մասին:

Խորվաթիայում ավարտին է մոտենում ամենամեծ կամրջի շինարարությունը: Պելեշաց կամուրջը կկապի երկու խորվաթական ափերը, որոնք առանձնացված են Բոսնիայի եւ Հերցեհովինայի տարաքներով:

Մինչ օրս այցելուները, որոնք ցանկանում էին մեկնել Դուբրովնիկի Հին քաղաք, պետք է անցնեին Բոսնիայի եւ Խորվաթիայի միջեւ սահմանային երկու անցակետի միջով, հաղորդում է Euronews-ը:

Պլենկովիչը հայտարարել է, որ դա իր վաղեմի երազանքներ էր՝ միավորել Ադրիատիկ ծովի ափերը:

Զագրեբում հույս ունեն, որ նոր կամուրջը կթեթեւացնի Շենգենյան գոտի մուտքը:

    0