Jun 1, 2021

Խորվաթիա - Հայաստան․ Առաջին խաղակեսի արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վելիկա Գորիցայում ընկերական հանդիպում է անցկացնում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ Առաջին խաղակեսից հետո իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվում է 0։1 հաշվով։

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Իվան Պերիշիչը։ Անկյունայինից գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Ընդմիջում է։

Ընկերական հանդիպում, առաջին խաղակես

Խորվաթիա - Հայաստան՝ 1։0 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ, 24

    0