Sep 14, 2020

Լևոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը:

Առցանց մրցաշարում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի և Կասպարովի հետ, պարտվեց Վաշիե-Լագրավին:

9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Արոնյանն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1-2-րդ տեղերը կիսեցին Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան:

    0