Oct 28, 2020

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը և լուրջ մտահոգություն հայտնել չդադարող մարտական գործողությունների վերաբերյալ, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

     «Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն հայտնել չդադարող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադար հաստատել և թուլացնել լարվածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

    0