Jun 1, 2020

Լավ լուր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին: Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված: Ի դեմս նրա՝ մեր բոլոր մանուկներին մաղթում եմ անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ: Իսկ մենք՝ մեծահասակներս, կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։ Շնորհավորում եմ։

    0