Aug 17, 2023

Իրանում ներկայացրել են սեփական արտադրության էլեկտրամոբիլները


 
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին դիտել է իրանական ավտոարտադրողների կողմից արտադրված կամ հավաքված մի շարք էլեկտրական հիբրիդային ավտոմեքենաներ:
 
Արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Աբբաս Ալիաբադին նախարարների կաբինետի նիստի շրջանակներում նախագահին տեղեկացրել է ավտոմեքենաների արտադրության եւ առեւտրայնացման գործընթացի մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
 
Համաձայնագիրը ներառում է նաեւ մինչեւ 2024 թվականի մարտ Թեհրանում ներքաղաքային տրանսպորտի համար շուրջ 50 հազար էլեկտրամոբիլների եւ շուրջ 200 հազար Էլեկտրաշարժիչների մատակարարման միջոցառումներ։

    0