Feb 23, 2021

Իրականացնելու ենք ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության մասով մշտադիտարկում

Հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ տեղեկացնում եմ, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու ենք հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:

«Ամեն ինչ արձանագրելու ենք»,- գրել է Սամսոնյանը:

    0