Sep 27, 2021

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Արցախում նկարահանված ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «2020-ի մոռացված ազգը» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը։ Այն նկարահանվել է Արցախում, երգչուհին ամբողջական ֆիլմը կներկայացնի դեկտեմբերին Դուբայում։

«Այսօր լռելու է … Իսկ վաղը պետք է լինի գործելու ժամանակը… Հնարավորությունների առավելագույն չափով… Ամեն մարդ պետք է իր սեփական չափերով հասկանա, թե ինչով կարող է օգտակար լինել իր երկրին:
 

 
Հպարտությամբ կարող եմ նշել, որ Արցախում նկարահանածս 1-ին ֆիլմից հետո 2-րդը նկարահանել եմ հեղինակավոր Global Citizen Forum-ի պատվերով: Ամբողջական ֆիլմը ներկայացվելու է դեկտեմբերին՝ Դուբայում:
 

 
Վստահաբար, սա եւս մեկ մեծ ու կարեւոր հարթակ է արցախյան հակամարտության իրական կողմն աշխարհին ներկայացնելու գործում:

    0