Feb 24, 2021

Իսրայելը հույս ունի կանխել Նեթանյահուի եւ Բայդենի անձնական լարվածությունը

Իսրայելը հույս ունի կանխել վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ անձնական լարվածությունը, որն առաջացել է իրանական միջուկային խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով՝ թեմայի շուրջ բանակցությունները պատվիրակելով իրենց բարձրաստիճան խորհրդականներին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային:

Նեթանյահուի արտաքին քաղաքական հաջողողությունը սկսեց թուլանալ այն բանից հետո, երբ Բայդենը հաջորդեց հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ով 2015-ին դուրս բերեց ԱՄՆ-ը Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ համարելով, որ դա Թեհրանի համար չափազանց շահավետ է:

Բայդենը ցանկանում է վերադառնալ գործարքին: Սա հող է նախապատրաստել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաշինքում հնարավոր նոր լարվածության համար:

Երկուշաբթի օրը Նեթանյահուն հանդիպել է պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ, որպեսզի նրանք Իրանի հարցով միասնական իսրայելական ճակատ ներկայացնեն:

Հանդիպման մասնակիցներից մեկն ասել է, թե պայմանավորվել են, որ Իսրայելի մտահոգությունները եւ այս գործարքի առաջարկվող բարելավումները Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը կուղարկի համապատասխան ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդին:

«Մտադրությունն այն է, որ այս մակարդակում ամեն ինչ մշակվի եւ կապի այս ուղին բաց պահվի»,- ասել է պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ։

    0