Mar 22, 2023

Իսպանիայի խորհրդարանը մերժել է վարչապետին անվստահության քվե ներկայացնելու առաջարկը


 
Իսպանիայի խորհրդարանը մերժել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին անսվտահություն հայտնելու առաջարկը։
 
Խորհրդարանի տեղեկատվությամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկով հանդես է եկել Vox ծայրահեղ աջ կուսակցությունը։
 
Քվեարկության ժամանակ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 201 խորհրդարանական, 91 հոգի ձեռնպահ է մնացել։
 
Մինչ այդ Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի խոսնակ Մերիչել Բատետը հայտարարել էր, որ թագավորության խորհրդարանի ստորին պալատը կքննարկի վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։

    0