Jul 23, 2022

Իշխան Զաքարյանը հանդիպել է Արագածոտնի մարզպետի հետ


 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ:
 
Ինչպես տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա են եղել նաև Համահայկական խաղերի կազմակերպման պատասխանատուները, ինչպես նաև Աշտարակ, Թալին, Ապարան խոշորացված համայնքների ղեկավարները։
 
«Համահայկական 8-րդ խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք։ Մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Այս ամենն արվում է հանրապետության մյուս բնակավայրերը զարգացնելու, ակտիվացնելու համար։ Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում», - նշել է Իշխան Զաքարյանը:
 
Ողջունելով խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարը՝ մարզպետը հույս է հայտնել, որ մարզը կկարողանա հնարավորությունների սահմաններում և ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը:
 
Նշենք, որ 2023թ Համահայկական խաղերի մեկնարկի ազդարարումը տրվել է հուլիսի 13-ին, Գյումրիում։
 
Համահայկական 7-րդ խաղերն անցկացվել են 2019թ, Ստեփանակերտում։

    0