Sep 14, 2020

Ժողովրդավարությունը կառավարման մեխանիզմ է, բայց ոչ՝ նպատակ. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդավարությունը կառավարման մեխանիզմ է, բայց ոչ՝ նպատակ։

     Երբ այն ներկայացվում է որպես նպատակ, այդ ժամանակ սկսվում է ժողովուրդների հիմարացման ու հնարավոր նպատակների արժեզրկման գործընթացը, այսինքն այն, ինչը հիմա է կատարվում։

     Երբ ժողովրդավարությունը նպատակ է համարվում, ապա սկսվում է պայքար հանուն դրա և անգամ հանուն ժողովրդավարության հաղթանակի կարելի է դիկտատուրա հայտարարել ու խախտել մարդու տարրական իրավունքները։

     Կեղծ նպատակները միշտ կեղծ տեղ են տանում»:

    0