Jul 30, 2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել՝ կապված Թունիսում քաղաքական ճգնաժամի հետ:
Թունիսում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Քայս Սայիդը դադարեցրել է խորհրդարանի աշխատանքն ու ցրել կառավարությունը, ինչը քաղաքական կուսակցություններն անվանել են հեղաշրջում:
Բլինքենն ասել է, որ մտահոգված է այդ իրադարձություններով:
Նրա խոսքով՝ Սայիդը պարզաբանել է, որ ինքը գնացել է աննախադեպ քայլի:
Նա նշել է, որ Թունիսի նախագահը խոստացել է իրեն, որ հակված է ժողովրդավարության: