May 31, 2020

Էդմոն Մարուքյանը կոչ արեց առցանց ցույց անել

ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի՝ մասնավորապես գույքահարկի դրույքաչափի փոփոխություններին: Նա փաստեց, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում գույքահարկ չեն վճարել, այժմ ստիպված կլինեն վճարել այն: Մարուքյանը քաղաքացիներին առաջարկեց օնլայն ցույց իրականացնել՝ բողոքելով այս փոփոխություններից: «Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած՝ զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա»,- դժգոհեց ընդդիմադիր պատգամավորը։

    0