Nov 30, 2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման եղանակները և կենտրոնները Երևանում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցման եղանակները և կենտրոնները Երևանում:

Նշվում է, որ Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել վարչական շրջանների՝ թաղապետարանների աշխատակազմերին:
 

 
«Երևանում վարչական շրջանների աշխատակազմերը վերապատրաստված են և օգնում են քաղաքացիներին այդ փաստաթղթերի դիմումների փաթեթը պատրաստելու ուղղությամբ»,- ասվում է տեսանյութում:
 

 
Այնուհետ այդ փաթեթն ուղարկվում է ՊՆ սոցիալական վարչություն, որտեղ մեկ անգամ ևս ուսումնասիրվում է, կատարվում են լրացուցիչ ճշտումներ, որից փաթեթն հետո ուղարկվում է հիմնադրամ:

    0