Aug 9, 2022

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում են ստացել երկու պայմանագրային զինծառայող


 
Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։
 
«Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է հայտարարության մեջ։

    0