Nov 27, 2020

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը` 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
 
Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։

    0