Mar 6, 2021

Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով. Սաղաթելյան

Երեքշաբթի օրը մենք կտանք մեր պատասխանը։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով։ Եթե երկուշաբթի օրը Փաշինյանը փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի 17։00-ին կհավաքվենք այս հրապարակում և միասին կորոշենք այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

    0