May 13, 2022

Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային


 
Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` վստահություն հայտնելով, որ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ օրերս, փոխանցում է Reuters-ը։
 
Նրա խոսքով՝ ռազմական աջակցությունը կկենտրոնանա ծանր սպառազինության վրա, ինչպիսիք են տանկերն ու հրետանին։
 
«Դա կավելացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ տնտեսական պատժամիջոցներով եւ Ռուսաստանի շարունակական միջազգային մեկուսացմամբ եւ ապատեղեկատվության հակազդմամբ»,- ասել է նա։
 
Բորելն ասել է, որ ինքը նաեւ լավատես է այն առնչությամբ, որ մոտ օրերս կարող է համաձայնություն ձեռք բերվել ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյի շուրջ։ «Վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք։ Մենք պետք է ազատվենք Ռուսաստանից նավթային կախվածությունից»,- ասել է նա։

    0