Jan 18, 2022

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի


 

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի՝ Ռոբերտա Մեցոլան։ Որոշումը կայացվել է հունվարի 18-ին կայացած հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։
 
Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկության առաջին փուլում ընտրությունը կանգ է առել պահպանողական ԵԺԿ խմբակցության թեկնածուի վրա։
 

 
Ընտրությունները նշանակվել են Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Դեյվիդ Սասոլիի մահից հետո, ով մահացել է հունվարի 11-ին իմունային համակարգի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով։Մինչ այդ նա հիվանդանոցում էր մի քանի շաբաթ։

    0