Dec 11, 2023

ԵՄ համաձայնեցրել է արհեստական բանականության կարգավորման կանոնները

Եվրամիության երկրներն ու օրենսդիրները 10 ժամ տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել արհեստական ինտելեկտի համակարգերը, ինչպես օրինակ՝ ChatGPT-ն կարգավորող կանոնների շուրջ։

ԵՄ կառավարությունները փոխզիջումների են գնացել՝ հույս ունենալով օրենսդիրների աջակցությունը ձեռք բերել, որպեսզի կարողանան արհեստական բանականությունն օգտագործել կենսաչափական հսկողության համար՝ ազգային անվտանգության, պաշտպանության և ռազմական նպատակներով:

Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել:

    0