Jun 2, 2021

Եգիպտոսը մտադիր է պատվաստել բնակչության 40 տոկոսը մինչեւ 2021 թվականի ավարտը

Եգիպտոսը մտադիր է մինչեւ 2021 թվականի ավարտը կորոնավիրուսի դեմ պատվաստել իր բնակչության 40 տոկոսը, հայտարարել է վարչապետ Մուստաֆա Մադբուլին, հաղորդել է Reuters-ը:

Նրա խոսքով՝ մինչ օրվա վերջ պետական ​​գրանցման պլատֆորմում գրանցված 6 միլիոն մարդուց 2.5 միլիոնը պատվաստված կլինի:

Ըստ նրա՝ տեղական արտադրության պատվաստանյութերի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի հուլիսին:

    0